9 Հունիսի 2016, 484 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 13-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» տողում «505  5  1» թվերը փոխարինել «502  2  -» թվերով.
2) «նախարարության աշխատակազմ» տողում «148  5  1» թվերը փոխարինել «145  2  -» թվերով.
3) «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «132  5  1» թվերը փոխարինել «129  2  -» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

