6 Հունիսի 2016, 470 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 392-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 392-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1)	«Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերից հետո լրացնել «Դ. Լոքյան -   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերը, 
2)	«Գ. Դումանյան -   ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Պ. Սաֆարյան -   ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերը, 
3)	«Հ. Հովհաննիսյան -     ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա. Հարությունյան -    ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ» բառերը:
 

