3 Հունիսի 2016, 465 - Ա
ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 354-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հաստատել`
1) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ համաձայնությամբ և խորհրդակցական ձայնի իրավունքով իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաuտանյան գրաuենյակի ներկայացուցիչը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, «Հայ ծնողների ակումբ» հասարակական խմբի ներկայացուցիչը, «Մեր փոքրիկը» հասարակական խմբի ներկայացուցիչը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 18-ի «Իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 354-Ա որոշումը: