1 Հունիսի 2016, 451 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 167-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերը փոփոխել «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերով.
2) ՀՀ մշակույթի նախարար» պարբերությունից հետո լրացնել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար» պարբերությունը.
3) «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» պարբերությունից հետո լրացնել «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միություն» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» պարբերությունը: