30 Մայիսի 2016, 445 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 372-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 5-ի «Հրանուշ Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերի մասին» N 372-Ա որոշման 1-ին կետում՝ «ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը» բառերը փոխարինել «ճանապարհածախսը՝ առանց Բոստոն-Նյու Յորք հատվածի, գիշերավարձի և օրապահիկի ծախսերը» բառերով: