30 Մայիսի 2016, 443 - Ա
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության շուրջ վերջնական բանակցություններ վարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ 2016 թվականի մայիսի 17-19-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: