30 Մայիսի 2016, 442 - Ա
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու հարցը, «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իտալիայի Հանրապետության մշակութային ժառանգության և գործունեության նախարարության միջև 2016-2018 թվականների մշակութային համագործակցության մասին» ստորագրվելիք գործնական ծրագրի բովանդակությունը քննարկելու, Ֆլորենցիայում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի հարթակին ծանոթանալու, ինչպես նաև Վենետիկի ճարտարապետության 15-րդ միջազգային բիենալեի և «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ 2016 թվականի մայիսի 24-27-ը Իտալիայի Հանրապետություն (Հռոմ, Վենետիկ, Ֆլորենցիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետա-կան բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի 04. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: