Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2016, 435 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 251-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի ապրիլի 4-ի «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» N 251-Ա որոշման 2-րդ կետում «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը» բառերը փոխարինել «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, ինչպես նաև ծրագրով նախատեսված արարողակարգային և խորհրդի նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված այլ ծախսերը» բառերով: