23 Մայիսի 2016, 422 - Ա
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների լիագումար 3-րդ նիստին մասնակցելու համար 2016 թվականի մայիսի 12-ին Եվրոպական Միության պատվիրակության (17 անձ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի և հանդիպման հետ կապված այլ ծախսերը՝ 490.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: