Վարչապետի որոշումներ

23 Մայիսի 2016, 428 - Ա

ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2016 թվականի մայիսի 23-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ։
2. Արմեն Երիցյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա: