Վարչապետի որոշումներ

23 Մայիսի 2016, 426 - Ա

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Առևտրի և ներդրումների զարգացմանն ուղղված փոխկապակցվածություն խորագրով գործարար համաժողովին, ինչպես նաև ԵԱՀԿ 24-րդ տնտեսաբնապահպանական ֆորումի երկրորդ նախապատրաստական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի՝ 2016 թվականի մայիսի 18-20-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վարդան Դավթյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: