24 Մայիսի 2016, 429 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝ պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնելու և առաջարկություն ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝
1) ապահովել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնող և առաջարկություն ներկայացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքների կատարումը.
2) մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության, իրավիճակի վերլուծության արդյունքները և պետական կառավարման ապարատի օպտիմալացման վերաբերյալ հստակ առաջարկություն: