17 Մայիսի 2016, 418 - Ա
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2016 թվականի մայիսի 26-27-ը ներառյալ։
2. Արամայիս Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի վրա: