16 Մայիսի 2016, 410 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում կազմակերպվող «Առևտրի և ներդրումների խթանման նպատակով տնտեսական փոխկապակցվածության ամրապնդում» խորագրի ներքո գումարվող գործարար համաժողովին մասնակցելու նպատակով` 2016 թվականի մայիսի 17-19-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արթուր Առաքելյանինը, Արմեն Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Աշոտ Հովակիմյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝ Վահագն Լալայանինը և Տիգրան Մելքոնյանինը՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի միջոցների հաշվին, Ավետիս Հովհաննիսյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին, Հայկ Եսայանինը և Ալեքսանդր Եսայանինը՝ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշոտ Հովակիմյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հավելված