5 Մայիսի 2016, 372 - Ա
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ 2016 թվականի մարտի 30-ից ապրիլի 3-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Բոստոն-Նյու Յորք-Երևան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: