Վարչապետի որոշումներ

10 Մայիսի 2016, 388 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2016 թվականի մայիսի 23-28-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023