5 Մայիսի 2016, 373 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալներն այլ երկրների իրավասու մարմիններին փոխանցելու վերաբերյալ դրույթներ պարունակող միջազգային պայմանագրերն ուսումնասիրելու և իրավիճակի վերլուծություն կատարելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալներն այլ երկրների իրավասու մարմիններին փոխանցելու վերաբերյալ դրույթներ պարունակող միջազգային պայմանագրերն ուսումնասիրող և իրավիճակի վերլուծություն կատարող միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների կատարումը: