Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2016, 360 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 303-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի ապրիլի 19-ի «Վաչե Գաբրիելյանին, Վարդան Արամյանին և Ռաֆայել Ավետիսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղելու մասին» N 303-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրից հանել ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ բառերը.
2) որոշման 1-ին կետից հանել և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանին բառերը.
3) որոշման 2-րդ կետից հանել և Ռաֆայել Ավետիսյանի բառերը: