21 Ապրիլի 2016, 330 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ Մ Ա Ս Ի Ն
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ե. Հովհաննիսյան - Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)` 4 տարի ժամկետով բառերը» փոխարինել «Մ. Ժամկոչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) «Կ. Մարտիրոսյան - Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)` 3 տարի ժամկետով» բառերը փոխարինել «Ա. Ալեքսանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: