21 Ապրիլի 2016, 325 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2008 թվականի հունիսի   26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1)  հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 196», 
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 197», 
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 198».
2)  Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 192 պաշտոնի անձնագրի (ծածկագիր` 02-2.2-68) 5–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի պետը կամ բաժնի մյուս գլխավոր մասնագետը, կամ բաժնի առաջատար մասնագետներից մեկը: 
Բաժնի գլխավոր մասնագետը բաժնի պետի, բաժնի մյուս գլխավոր մասնագետի, բաժնի առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրան։».
3)  Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 194 պաշտոնի անձնագրի (ծածկագիր` 02-3.1-49) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բաժնի առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ բաժնի մյուս առաջատար մասնագետը: 
Բաժնի առաջատար մասնագետը բաժնի մյուս գլխավոր մասնագետներից մեկի, բաժնի մյուս առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

