18 Ապրիլի 2016, 298 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N  861 որոշումը`
1. Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար, ինչպես նաև ոստիկանության օրվա կապակցությամբ հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով` 
Բորիս Գրիգորի Ասիրյան	- ոստիկանության գեներալ-մայոր, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ 
Արա Սերգեյի Ասլիկյան 	- ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդական, ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ
2) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով՝
Լորիկ Հովիկի Սաֆարյան	- ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ 
Արսեն Մհերի Ադամյան 	- ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ

