Վարչապետի որոշումներ

19 Ապրիլի 2016, 307 - Ա

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 166-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանի` Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին` 2016 թվականի ապրիլի 14-17-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն), ինչպես նաև ամենամյա 4-րդ Բեռլինյան Արևելյան ֆորումին մասնակցելու նպատակով 2016 թվականի ապրիլի 17-20-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել.
1) Վաչե Գաբրիելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Ռաֆայել Ավետիսյանինը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանի (համաձայնությամբ)` 2016 թվականի ապրիլի 13-17-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
4. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 15-ի «Վաչե Գաբրիելյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղելու մասին» N 166-Ա որոշումը: