Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2016, 292 - Ա

ՇԱՄԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Շամամ Հարությունյանին 2016 թվականի ապրիլի 18-22-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին և Տիանջին)՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համակարգն ուսումնասիրելու, զբաղվածության փորձի փոխանակման, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Շամամ Հարությունյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին և Տիանջին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շամամ Հարությունյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023