Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2016, 291 - Ա

ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ` ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Միջուկային անվտանգության կարգավորման արդյունավետության բարձրացումը. գլոբալ բարեփոխումներ» թեմայով միջազգային կոնֆերանսին և Արևմտյան Եվրոպայի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինների ասոցիացիայի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի 2016 թվականի ապրիլի 11-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: