15 Ապրիլի 2016, 297 - Ա
ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին 2016 թվականի մայիսի 23-27-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի Խորհրդի բյուջետային հարցերով հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Պավել Սաֆարյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պավել Սաֆարյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը