12 Ապրիլի 2016, 279 - Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 
1. Ստեղծել  Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»  և «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը (այսուհետ` ծրագրեր) համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:  
2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ծրագրերի իրականացման նպատակով  ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր և հաստատել ծրագրերի իրականացման ժամանակացույցները: 
Հավելված

