12 Ապրիլի 2016, 276 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ 
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի  
«Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշման 1-ին կետով հաստատված կազմում «Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բադալյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 3-ի 
«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 43-Ա որոշման հավելվածում «Ռ. Ալավերդյան    - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բադալյան    - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի 
«Հայաստանի Հանրապետությունում  կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 178-Ա որոշման N 1 հավելվածում  «Ռ. Ալավերդյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բադալյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1255-Ա որոշման հավելվածում «Ռ. Ալավերդյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Ալավերդյան  - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեuչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման N 1 հավելվածում «Ռ. Ալավերդյան  - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Ալավերդյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի 
«Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեuչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 650-Ա որոշման հավելվածում՝
1) «Ս. Թադևոսյան   - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը փոխարինել 
«Ն. Սարգսյան   - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերով.
2) «Ռ. Ալավերդյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Ալավերդյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 29-ի «Միջգերատեuչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 943-Ա որոշման հավելվածում «Ռ. Ալավերդյան  - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Ալավերդյան   - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:

