4 Ապրիլի 2016, 262 - Ա
ԱՐՄԵՆ ԴԱՇՅԱՆԻ` ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի հետևանքների կառավարման «CRNA GORA 2016» վարժանքների հիմնական պլանավորման համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ Արմեն Դաշյանի՝ 2016 թվականի մարտի 21-25-ը Չեռնոգորիա (Պոդգորիցա) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Դաշյանի՝ Չեռնոգորիա (Պոդգորիցա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Դաշյանի` Չեռնոգորիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: