14 Ապրիլի 2006, 252 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի՝
1. «Երևան քաղաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Գ. Մհերյան - ՀՀ Նախագահի օգնական
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ մինչև 2006 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Երևան քաղաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: