23 Մարտի 2016, 191 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 194-Ա որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերով: