Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2016, 166 - Ա

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին 2016 թվականի ապրիլի 14-17-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին, իսկ 2016 թվականի ապրիլի 17-20-ը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ ամենամյա Բեռլինյան արևելյան 4-րդ ֆորումին մասնակցելու համար:
2. Վաչե Գաբրիելյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: