14 Ապրիլի 2006, 250 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՌՉՆԱԳՐԻՊԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետությունում թռչնագրիպին հակազդելու ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի Հանրապետությունում թռչնագրիպին հակազդելու ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից առաջարկվող 6.0 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարող հայկական պատվիրակության հետևյալ կազմը՝
Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հայկական պատվիրակության ղեկավար)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Թ. Հակոբյան- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական
Գ. Բաղյան- ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության պետ
Ա. Վանյան- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ համաճարակային տեսչության պետ
Լ. Աղամյան- «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
Ս. Խաչատրյան- «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
Ա. Ասոյան- ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն
2. Լիազորել հայկական կողմի ղեկավարին բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն և հաստատել ծրագրի գնումների պլանը: