9 Մարտի 2016, 128 - Ա
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովը 2016 թվականի մարտի 1-2-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել համաժողովի նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն՝ ըստ արարողակարգի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտերի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ համաժողովի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև համաժողովի մասնակիցների սննդի, փոխադրամիջոցների, ներկայացուցչական և այլ ծախսերը` 13,660.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: