12 Մարտի 2016, 150 - Ա
ԱՊՀ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 44-ՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՂ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԱԲԻ 30-ՐԴ ՆԻՍՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ անդամ-պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 44-րդ և վերջինիս ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 30-րդ նիստերը 2016 թվականի ապրիլի 13-15-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝
1) առաջարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նիստի անցկացման և հյուրերի (50 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում դահլիճի վարձակալման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, գրասենյակային պիտույքների և տեղեկատվական նյութերի ձեռքբերման, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, մշակութային միջոցառումների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 12942720 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվությունների: