12 Մարտի 2016, 141 - Ա
ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանին 2016 թվականի մարտի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ին վերաբերող հարցերին նվիրված հինգերորդ միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Միրիջանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Միրիջանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: