Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2006, 248 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախապատրաստման նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (խմբի ղեկավար)

 Ռ. Ալավերդյան- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 Ա. Մարկոսյան- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

 Հ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման վարչության պետ

 Ս. Օհանյան- ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

 2. Աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված օրենքի նախագծի մշակումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր