Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2016, 125 - Ա

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԽԱՉԻԿ ԱԴՈՒՄՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի հետ «Անդրազգային կազմակերպված հանցավորության և պետական ոլորտում կոռուպցիայի մասին» թեմայի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի աջակցության վարչության պետ Գրիգոր Սարգսյանի և թարգմանիչ Խաչիկ Ադումյանի՝ 2016 թվականի մարտի 17-23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր