Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2016, 70 - Ա

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ ու 7-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ու հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարների 2015 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները`
Պարգևատրել հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարներին` համաձայն հավելվածի, 2015 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով:
Հավելված