22 Փետրվարի 2016, 91 - Ա
ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 2015 թվականի Հայաստան – ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի գնահատման նպատակով 2016 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի 3-ը ՆԱՏՕ-ի պատվիրակության (5 մարդ)՝ Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ՆԱՏՕ-ի պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն այցելության կազմակերպման հետ կապված ծախսերը` 595.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվության:
2. Ընդունել ի գիտություն, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն պատվիրակության անդամների կողմից: