Վարչապետի որոշումներ

22 Փետրվարի 2016, 87 - Ա

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու, ինչպես նաև վրացական կողմի հետ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունների միջև 2016-2018 թվականների համագործակցության մասին ծրագրով նախատեսված միջոցառումների մանրամասները քննարկելու և հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ 2016 թվականի հունվարի 30-31-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի 04. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին: