17 Փետրվարի 2016, 73 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու  և   Հայաստանի Հանրապետության  վարչապետի  2006 թվականի  հունիսի  8-ի  N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշման  հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.  
«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Խաչատրյան          			- ՀՀ Սյունիքի մարզպետ 
Մ. Մկրտչյան  				- ՀՀ կրթության և գիտության նախարարի                                    տեղակալ
Վ. Դավթյան 			       - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ 
Վ. Ադունց 		            - ՀՀ Գորիսի քաղաքապետ                                     (համաձայնությամբ)
Ս. Խաչատրյան - «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Սարգսյան - «Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)».
2)   «Լիազոր  մարմնի   կողմից  առաջադրված   անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան   - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ռ. Սուքիասյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝  
ա. «Կ. Սահակյան   –Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագավառի մասնագիտությունների ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Թ. Մարության  - Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ» բառերով,
բ. «Գ. Մանուչարյան  - Գորիսի պետական համալսարանի իրավախորհրդատու, դասախոս» բառերը փոխարինել «Ս. Հայրապետյան   - Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասիստենտ» բառերով.
4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝  
ա. «Ա. Բաբախանյան   - Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Էվունց - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,
բ.  «Հ. Բախշյան  -Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության  ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Իվանյան  -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի ուսանող» բառերով,
գ. «Հ. Գրիգորյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական   հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի  2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Մկրտչյան  -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանող» բառերով,
դ. «Ա. Դավթյան - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների  ֆակուլտետի  3-րդ  կուրսի  ուսանող»  բառերը փոխարինել «Մ. Ստեփանյան - Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,
ե. «Մ. Նուրիջանյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Մուսախանյան  - Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով.
զ. «Գ. Բարխուդարյան  - Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան  - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով:
 

