11 Փետրվարի 2016, 66 - Ա
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2016 թվականի փետրվարի 13-16-ը գործուղել Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ)՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Լիբանանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության ամփոփման շրջանային համագումարին մասնակցելու համար:
2. Հրանուշ Հակոբյանի` Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: