9 Փետրվարի 2016, 57 - Ա
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ` ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի 2016-2018 թվականների գործունեության, դրանում Հայաստանի մասնակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի օգնական Արամ Բարսեղյանի՝ 2016 թվականի հունվարի 28-30-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «21. Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: