1 Փետրվարի 2016, 40 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 564-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային ակտիվների կառավարման բարեփոխումների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 564-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) աղյուսակի 2-րդ կետի՝
ա. «Ժամկետը» սյունակում «2015» թիվը փոխարինել «2016» թվով,
բ. «Պահանջվող ֆինանսական միջոցները» սյունակում «1.0» թիվը փոխարինել «1.3» թվով,
գ. «Ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «կարողությունների զարգացման» բառերը փոխարինել «Ապրանքներ» բառով.
2) աղյուսակի 3-րդ կետի՝
ա. «Ժամկետը» սյունակում «2015 թ. օգոստոս» բառերը փոխարինել «2016 թ. սեպտեմբեր» բառերով,
բ. «Ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «կարողությունների զարգացման» բառերը փոխարինել «Ապրանքներ» բառով.
3) աղյուսակի 4-րդ կետի՝
ա. «Ժամկետը» սյունակում «2015» թիվը փոխարինել «2016» թվով,
բ. «Պահանջվող ֆինանսական միջոցները» սյունակը շարադրել հետևյալ խմբագրութամբ.
«Ներառվում է գնման պայմանագրում»,
գ. «Ֆինանսավորման աղբյուրը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ասիական զարգացման բանկ (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի «Ապրանքներ» բաղադրիչի շրջանակներում)»: