Վարչապետի որոշումներ

27 Հունվարի 2016, 31 - Ա

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՍՊԱՌՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետությունոմ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանն ուղղված գործողությունների կառավարման միասնական համակարգի ձևավորման նպատակով`
1. Ստեղծել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաuտատել`
1) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիuտերին հանձնաժողովի հրավերով կարող են մաuնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրաuենյակի ներկայացուցիչները` խորհրդատվական ձայնի իրավունքով:
Հավելված