Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2016, 18 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի դատական տարվա մեկնարկի առթիվ կազմակերպված «Միջազգային և ներպետական դատարանների առերեսումը մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին» խորագրով աշխատաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի հունվարի 24-30-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել՝
1) Գևորգ Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Արման Թաթոյանինը, Էմիլ Բաբայանինը և Հովհաննես Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և 2016 թվականի հունվարի 27-29-ը՝ երկու գիշերավարձի ու երկու օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Հավելված_

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր