Վարչապետի որոշումներ

19 Հունվարի 2016, 13 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման հավելվածում «Կ. Բեգլարյան – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ» բառերը փոխարինել «Հ. Թորոսյան – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ» բառերով: