Վարչապետի որոշումներ

13 Հունվարի 2016, 5 - Ա

ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱ-ՏԱԿԱՐԳԸ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅՏԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԵՐԱԿԱ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության արտադրանքի արտահանմանն աջակցելու նպատակով ստեղծել արտահանման աջակցման խորհուրդ (այսուհետև՝ խորհուրդ):
2. Հաստատել՝
1) արտահանման աջակցման խորհրդի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) արտահանման աջակցման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) աջակցություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտերի ներկայացման և գնահատման ու աջակցության տրամադրման ընթացակարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) տեղական արտադրության ապրանքների արտահանման համար աջակցություն ստանալու հայտի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) արտահանման աջակցություն ստանալու նպատակով ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) 2016 թվականի ընթացքում արտահանման անմիջական աջակցության տրամադրման համար գերակա համարվող Հայաստանի Հանրապետության արտադրանքի տեսակների ցանկը՝ համաձայն N 6 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված աջակցությունն իրականացնել խորհրդի համապատասխան որոշման հիման վրա` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով.
2) ապահովել սույն որոշումից բխող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի անհրաժեշտ ներքին ընթացակարգերի և կարգերի ընդունումը:
Հավելված