Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1271 - Ա

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը` 2015 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2016 թվականի հունվարի 26-ը ներառյալ։
2. Հասմիկ Պողոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի վրա։