17 Դեկտեմբերի 2015, 1234 - Ա
ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Արևելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի շրջանակում իրականացվող «Շփումներ մարդկանց միջև» խորագրով ծրագրի 14-րդ հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 13-15-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: